Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ադրբեջանը խոստովանեց Նախիջևանի ուղղությամբ զոհերի մասին

am
Adrbejane  khostovanets`  Nakhijewani owghghowt`yamb zoheri masin_75175

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հուլիսի 5-ին Նախիջևանի ԻՀ Շարուրի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղության դիրքերի մոտ զինվորականներ տեղափոխող ավտոմեքենա է վթարի ենթարկվել: Վթարի հետևանքով տեղում մահացել է երեք զինծառայող, տասնմեկ զինվորականներ էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ինչպես նշվում է, մահացածներից մեկն ավագ լեյտենանտ է, մյուսը՝ սերժանտ, երրորդը՝ պայմանագրային շարքային:

 Ըստ երևույթին, խոսքն իրականում  նախորդ օրերին հայկական ուժերի կողմից ոչնչացված ադրբեջանական դիրքում զոհերի և վիրավորների մասին է:
Բացի այդ, կա տեղեկություն նաև, որ զոհերի  հուղարկավորման ժամանակ բարձրացվել են «Շեհիդները չեն մեռնում, հայրենիքն անբաժանելի է» գրությամբ պաստառներ, որ անուղղակիորեն վկայում է այն մասին, որ Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանը  զինծառայողների կորուստներ է ունեցել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ