Ադրբեջանը պետք է իմանա, որ անհնար է խոսել Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով. Փաշինյան

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով պատրաստ է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, սակայն դրանք պետք է լինեն իրական բանակցություններ, այլ ոչ թե բանակցությունների իմիտացիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պատրաստ ենք իսկապես ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը բարձր է գնահատում խնդրի կարգավորմանն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը:
Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել նաև իր երկիր, ուստի փորձում է ԼՂ շփման գծում իրավիճակի սրմամբ շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից:
«Շփման գծում իրադրությունը բավական կայուն է, սակայն երբ լսում ենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, դա հարաբերություններում ավելացնում է լարվածության մակարդակը: Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի վարքագիծը: Ադրբեջանը պետք է իմանա, որ անհնար է խոսել Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանության ու մշտապես պատերազմով սպառնալու պարագայում կառուցողական բանակցություններ չեն կարող լինել: «Դրա համար անհրաժեշտ է բանակցությունների մթնոլորտ ստեղծել: Մենք պատրաստ ենք աշխատել դրա շուրջ: Ինչ վերաբերում է ձևաչափին, ես Հայաստանի վարչապետն եմ ու պատրաստ եմ մասնակցել բանակցություններին Հայաստանի Հանրապետության անունից: Ես չեմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից: ԼՂ ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացներին: Նրանք ունեն իրենց իշխանությունը, կառավարությունը, նախագահը: Ղարաբաղը պետք է ներկայացնի լեգիտիմ մեկը, ով ունի ժողովրդին ներկայացնելու մանդատ: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք դրան պատրաստ ենք ամեն պահի: Սակայն Ղարաբաղը պետք է ներկայացնի Ղարաբաղի ներկայացուցիչը»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ իր հայտարարության մեջ որևէ սենսացիոն տարր չկա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները իրենց հայտարարություններում ևս ընդգծել են, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամարտահայտման օգնությամբ: «Գուցե մեր բանակցային գործընթացը բուքսել է, քանի որ մենք այդքան էլ ճիշտ բանակցային ձևաչափ չունենք: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Իհարկե, մենք բանակցային հետագա գործընթացը պատկերացնում ենք միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը հավելել է, որ խնդիրն առանց փոխզիջումների լուծել հնարավոր չէ, սակայն նախ և առաջ պետք է հարց ուղղել Ադրբեջանին՝ արդյոք այն պատրաստ է փոխզիջման: «Եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների, ապա մենք ևս պատրաստ ենք: Եթե ոչ, մենք ևս պատրաստ չենք: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամեն օր սպառնում է պատերազմով, ասում, որ Երևանը ադրբեջանական քաղաք է, իսկ Հայաստանի ողջ տարածքը՝ ադրբեջանական տարածք: Նման մթնոլորտում մենք պարզապես հրաժարվում ենք խոսել փոխզիջումների մասին: Եթե սպառնալիքների մթնոլորտում մենք խոսենք փոխզիջումներից, ինչ-որ մեկը կարող է դա ընկալել որպես թուլության: Մենք դա երբեք թույլ չենք տա: Եթե Ադրբեջանը կարծում է, որ մեզ հետ կարող է խոսել ուժի դիրքերից, ապա մենք ասում ենք, որ դա անհնարին է: Ոչ ոք մեզ հետ չի կարող խոսել այդպես»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
- Զինված ուժերում մեկնարկել է 2019 թ. ուսումնական տարին
- Զարուհի Բաթոյանը նոր տեղակալ ունի
- Բժշկական կենտրոնից կատարված գողությունը բացահայտվել է
- Այց մարտական դիրքեր (լուսանկարներ)
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
- Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը
- Լիդիան Արմենիան զգուշացնում է
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին և ՄԱԿ-ի մշտական համակարգողին
- Ինչ են արձանագրել ճանապարհային ոստիկանները փետրվարի 11-ից 18-ը (տեսանյութ)
- Աղցան «Արևի շող»
- Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները, Հայաստանը դարձնել գիտական կենտրոն. Արմեն Սարգսյան
- Ապարանում բուք է
- Մի քանի ամփոփ փաստ՝ 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկից
- Կալանավորը դիմել է փախուստի
- Երևանի քաղաքապետարանը, օրենքի համաձայն, հունվարից սկսել է աղբահանության վճարների վերահաշվարկը
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
- Հայաստանը կարող է դառնալ պետական ծրագրով դպրոցական սնունդը կազմակերպող առաջին երկիրը
- Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկ Էնգելին
- Սուրեն Քրմոյանը ԱՄՀ փորձագիտական խմբի հետ քննարկել է հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ հարցեր
- Ասադը՝ քրդերին. Սիրիայի բանակից բացի ձեզ ոչ ոք չի կարող պաշտպանել
- Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատական նիստը հետաձգվեց
- Թումանյանը 21-րդ դարի քաղաքացի է. ԿԳ նախարարը՝ «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» համաժողովին
- Ադրբեջանական բացահայտում
- ԱԻՆ հիդրոմետ ծառայությունն զգուշացնում է
- Քննչական կոմիտեն «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի քրեական գործով մեղադրանք է առաջադրել 17 անձի