Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Աֆղանստանում վերացրել են թալիբների երկու հրամանատարի

am
Afghanstanowm verats`rel en t`alibneri erkow hramanatari_92799

 

Աֆղանստանի Զաբուլ նահանգում ավիահարվածների հետևանքով վերացվել են «Թալիբան» արմատական շարժման երկու բարձրաստիճան հրամանատարների, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանության պետ Մուսթաֆա Մայարին:

Գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ հրամանատարությամբ կոալիցիայի կործանիչը ուրբաթ Կալաթ քաղաքում հարձակվել է թալիբների թաքստոցի վրա, թալիբների երկու հրամանատարները՝ Մուլլահ Ասադը եւ Մուլլահ Սանգարին վերացվել են, եւս մի քանի մարդիկ տուժել են:

2001 թվականին ԱՄՆ-ն Աֆղանստանում սկսել է հակաահաբեկչական ռազմական գործողությունը, ավելի ուշ երկրում ՄԱԿ ԱԽ պատժամիջոցի համաձայն՝ ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ ծավալվել են անվտանգության ապահովման միջազգային ուժերը (ISAF): ԱՄՆ եւ ISAF հրամանատարությամբ հակաահաբեկչական կոալիցիան պայքար է մղել «Թալիբան» շարժման եւ «Ալ Քաիդա» խմբավորման գրոհայինների դեմ:

2014 թվականին ՆԱՏՕ-ի երկրների ռազմական զորակազմը Աֆղանստանից դուրս է բերվել, եւ 2015-ի հունվարի 1-ից ռազմական գործողությանը փոխարինել է «Վճռական աջակցություն» ոչ ռազմական առաքելությունը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ