Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Աֆրինայից Թուրքիայի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել. Կան զոհեր

am en ru
Afrinayits` T`owrk`iayi owghghowt`yamb erek` hrt`irh e ardzakvel. Kan zoher_41834

Թուրքիայի սահմանային Ռեյհանլը քաղաքը հրթիռային հարձակման է ենթարկվել սիրիական Աֆրինի քրդական ուժերի կողմից: Միջադեպի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, յոթը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքը ուրբաթ օրը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին  Ռեյհանլը եւ Քիլիս քաղաքներում Սիրիայի տարածքից արված հրթիռային հարձակման պատճառով ինը զոհի մասին: Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր

«Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Սիրիայի Աֆրին քաղաքի քրդական ուժերի դեմ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ