Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Աֆրինը լքած 137 հազար սիրիացի մարդասիրական օգնության կարիք ունի. ՄԱԿ

am ru
Afrine lk`ats 137 hazar siriats`i mardasirakan ognowt`yan karik` owni. MAK_54107

 Ռազմական գործուղությունների հետևանքով Աֆրինը լքած ավելի քան 137 հազար սիրիացիները մարդասիրական օգնության կարիք ունեն: Այս մասին երեքշաբթի օրը  Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մախեչիչը:

 

ՄԱԿ ՓԳՀ-ն «անհանգստացած է Աֆրինից տեղահանված շրջանի ավելի քան 137 հազար սիրիացիների մարդասիրական բնույթի կարիքներով», - ասել է նա: Նրանց մեծ մասը գտնվում են Թել-Ռըֆաթ քաղաքում,  նաև Նուբելում և այլ գյուղերում: Նրանք ապրում են կիսակառույց, ավերված տներում, շենքերում, մզկիթներում, պահեստներում են ապրում կամ պարզապես գիշերում են բաց երկնքի տակ: Հալեպի հյուսիսում գտնվող Սաֆին վրանային  ճամբարում մոտ 3,5 հազար մարդ է  ապաստան գտել:

Ըստ Մախեչիչի՝ «Աֆրինից բնակչության տեղահանությունը  նվազում է, որոշ մարդիկ վերադառնում են»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ