Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Աֆրինի քրդերին աջակցողները կդառնան մեր թիրախը. Թուրքիայի փոխվարչապետ

am ru
Afrini k`rderin ajakts`oghnere kdarhnan mer t`irakhe. T`owrk`iayi p`okhvarch`apet _45018

Սիրիայի Աֆրինի քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) Դամասկոսի հետ չեն կարողացել համաձայնության գալ կառավարական ուժերի՝ տարածաշրջան մուտք գործելու շուրջ: Այս մասին այսօր ասել է   Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Աֆրինի քրդական պաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Խեդին ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ սիրիական ազգային ուժերը բարեհաջող հասել են Աֆրին, չնայած Թուրքիայի հրետանու կրակահերթին: Մինչ այդ, երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի զինյալները Աֆրինից նահանջել են այն բանից հետո, երբ հայտնվել են թուրքական հրետանու հրաձգության տակ:

«YPG Սիրիայի ռոժիմի հետ Աֆրինի հարցի շուրջ բանակցել է, բայց չի հաջողվել  համաձայնության գալ: Եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ եթե որեւէ մեկը աջակցի  YPG-ին Աֆրինում կդառնա մեր թիրախը», - Բոզդաղի խոսքերն է մեջբերում թուրքական Milliyet թերթը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ