Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Աֆրինում 947 զինյալ է չեզոքացվել

am
Afrinowm 947 zinyal e ch`ezok`ats`vel_42014

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Աֆրին բնակավայրում հունվարի 20-ին մեկնարկած գործողությունների արդյունքում չեզոքացրել են 947 զինյալներ: Այս մասին հայտնել են Թուրքիայի Գլխավոր շտաբից:

 «Փետրվարի 5-ին «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում  քրդական  «Ժողովրդավարական դաշինք» կուսակցության,  քրդական ինքնապաշտպանական ուժերի եւ ԻՊ-ի 12 անդամ է չեզոքացվել: Գործողության մեկնարկից մինչ օրս 947 զինյալ է ոչնչացվել», - ասված է Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ, որը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ, Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել էր  թուրքական կողմի ունեցած կորուստների մասին՝ 15 զոհ եւ 62 վիրավոր:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ