Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Աֆրինում մեկ օրում 103 զինյալ է վնասազերծվել

ru am
Afrinowm mek orowm 103 zinyal e vnasazertsvel _43171

Թուրքական զինված ուժերը Սիրիայի Աֆրին շրջանում ծավալած ռազմական գործողության մեկ օրվա ընթացքում վնասազերծել է 103 զինյալ, իսկ գործողության սկզբից մինչ այժմ՝ 1369: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով  Թուրքիայի Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունը:

««Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում քրդական «Ժողովրդավարական դաշինք» կուսակցության, քրդական ինքնապաշտպանական ուժերի եւ ԻՊ-ի 103 զինյալ է վնասազերծվել, իսկ գործողության սկզբից ի վեր՝ 1369», - ասված է գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Նշվում է, որ օդային ուժերի եւ ստորգետնյա ուժերի ներգրավվածությունը  գործողությանը շարունակվում է պլանավորված ռեժիմով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին մեկնարկել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը՝ ուղղված Սիրիայի Աֆրին շրջանի քրդերի դեմ:   

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ