Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Աղդամի ազատագրումից 26 տարի է անցել

am es ru
Aghdami azatagrowme adrbejants`inerits` ownets`av rhazmakan bats`arhik nshanakowt`yown (tesanyowt`)_80407

   1988 թ.-ին Աղդամը (Ակնա) կրկին դարձել էր հակահայկական գործունեության կենտրոն, իսկ Արցախյան պատերազմի սկսվելուց հետո՝ Ադրբեջանի ռազմավարական հենակետ, որտեղից մշտապես ռմբակոծվում էին մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։ Դրությունը օրհասական էր և պահանջում էր շուտափույթ լուծում։

1993թ.-ի հուլիսի 4-ին ադրբեջանական բանակը խոշոր հարձակում սկսեց միաժամանակ ռազմաճակատի Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի հատվածներում, որին օգնում էին օդուժը և զրահատեխնիկան: Հակառակորդը բոլոր ուղղություններում էլ ետ շպրտվեց դեպի ելման դիրքերը: Ղարաբաղի պաշտպանության բանակի հսկողության տակ անցավ Աղդամի շրջանի Շելլի գյուղի մոտակա ռազմավարական կարևոր բարձունքը, որտեղից մշտապես անընդհատ հրետակոծման էին ենթարկվում Ասկերանի շրջանի բնակավայրերը և Ստեփանակերտ քաղաքը:

Այնուամենայնիվ ԼՂՀ մայրաքաղաքը շարունակում էր հրետակոծվել Աղդամ քաղաքից, որտեղ կային մեծ քանակությամբ հեռահար թնդանոթներ և «Գրադ» կայանքներ: Ստեփանակերտի անվտանգության ապահովման նպատակով Արցախի զինված ուժերի առջև խնդիր դրվեց վերացնել Աղդամի ռազմակայանը:

Հուլիսի 23-ին արյունահեղ մարտեր են ծավալվել Աղդամի տարբեր հատվածներում։ Նահանջի ճանապարհին հակառակորդը պայթեցրել է արդյունաբերական կարևոր օբյեկտներ և բնակելի շենքեր։ 1-ին և 2-րդ գումարտակները շարժվել են քաղաքի հարավային մասով, 3-րդ գումարտակը՝ «Հաղթանակի հուշարձանի» մոտից դեպի կենտրոնական մզկիթի ուղղությամբ։ Հարավ-արևելյան կողմից քաղաք են մտել Կենտրոնական և Մարտունու ՊՇ-ների ազատամարտիկները։ Հակառակորդը դիմադրել է հատկապես Բարդա թեքվող ճանապարհի շրջակայքում։ 

ՊԲ մյուս ստորաբաժանումների համագործակցությամբ հաղթահարվել է հակառակորդի դիմադրությունը։ Հայ ազատամարտիկները մարտանցումով մտել են Աթյեմազլի գյուղը, որտեղ Խանաբադի վաշտը խփել է մեկ տանկ։ 4-րդ և 5-րդ գումարտակներն առաջացել են Խըդըրլու-Կիյասլի գծով և Աթյեմազլիի մոտ հանդիպել Ասկերանի ՊՇ-ի մյուս ստորաբաժանումներին։ 

Հարավից Մարտունու ՊՇ-ի, հարավ-արևմուտքից Ասկերանի ՊՇ-ի, հյուսիս-արևմուտքից ՊԲ մյուս ստորաբաժանումների համաձայնեցված գործողություններն ավարտվել են հաղթանակով, և 1993 թ.-ի հուլիսի 23-ին Աղդամ քաղաքը հայկական կողմի վերահսկողության տակ է առնվել։

Աղդամի ռազմական գործողության նախապատրաստման և իրականացման գործում մեծ է եղել Ասկերանի, Մարտունու և Կենտրոնական ՊՇ-ների անձնակազմի, կենտրոնական ենթակայության հրետանավորների՝ 152 մմ-անոց առանձին հրետանային գումարտակի և 82 մմ-անոց առանձին ականանետային գումարտակի, Կենտրոնական ՊՇ-ի ականանետային 122 մմ-անոց մարտկոցի, Ասկերանի և Մարտունու ՊՇ-ի հրետանավորների դերը։

Աղդամի ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի, Ասկերանի և շրջակա գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ Հակառակորդին հասցվել է ռազմական և բարոյահոգեբանական հարված։ Ռազմական հենակետի վնասազերծումով կաթվածահար է եղել Արցախի Հանրապետության արևելյան և հարավային սահմանների երկայնքով ադրբեջանական կենտրոնացված խմբավորումների գործողությունը և թիկունքային ապահովումը:

Այդ խոշոր ռազմակայանի վերացումից հետո ադրբեջանական ղեկավարությունը ստիպված եղավ հանդես գալ հրադադարի առաջարկով: Հուլիսի 25-ին, հակամարտության ընթացքում առաջին անգամ, ձեռք բերվեց եռօրյա զինադադարի պայմանավորվածություն:

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ