Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Աքրամ Այլիսլիի հանդեպ չեն դադարում հալածանքները հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին նրա վեպի պատճառով

am
Ak`ram Aylislii handep ch`en dadarowm halatsank`nere hay-adrbejanakan haraberowt`yownneri masin nra vepi patcharhov_100421

Ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլին հետապնդվում է 2012թ. ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրի դեկտեմբերյան համարում հրապարակված «Քարե երազներ» վեպի պատճառով, որում խոսվում է հայ ադրբեջանական հարաբերությունների մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները:

Գրողը  դեռևս 2016թ. մարտին զրկվել է Ադրբեջանից դուրս գալու իրավունքից:

Աքրամ Այլիսլին բաց նամակ է հղել Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին իր դեմ 2016թ. հարուցված քրեական գործի և իր փաստաբան Էլչին Սադըղովի դատախազին ուղղված գրավոր խնդրանքին չպատասխանելու առնչությամբ:

Նամակում  նշվում է, որ 2016թ. մարտին Բաքվի օդանավակայանում գրողին անհիմն թույլ չեն տվել մեկնել Վենետիկ և մասնակցել գրական միջազգային ֆորումին: Նշվում է, որ գրողի նկատմամբ հենց այդ ժամանակ հարուցվել է քրեական գործ:

Այլիսլին դատախազին փոխանցել է, որ նույնիսկ Ադրբեջանի ներսում չի կարողանում ազատ տեղաշարժվել, քանի որ իր նույնականացման քարտը գտնվում է դատախազությունում, ինչի պատճառով ինքը կենցաղում բազմաթիվ խնդիրներ է ունենում:

Գրողը երկրի գլխավոր դատախազին խնդրել է  քայլեր ձեռնարկել իր դեմ հարուցված քրեական գործը դադարեցնելու ուղղությամբ:

«Հաշվի առնելով իմ տարիքը, առողջական վիճակը և քրեական գործի օբյեկտիվ իրավական հիմքերի բացակայությունը, խնդրում եմ դադարեցնել իմ դեմ հարուցված քրեական գործը»,-գլխավոր դատախազին ուղղված նամակում նշել է գրողը:

Ռուսական ամսագրում տպագրված վեպի պատճառով 2013թ. փետրվարի 1-ին Ադրբեջանի խորհրդարանում գրողին մեղադրել էին պետական շահերի դավաճանության մեջիսկ փետրվարի 7-ին Իլհամ Ալիևը նրան զրկել էր «Ժողովրդական գրող» կոչումից:  2016թ. մարտի 30-ին Այլիսլիի դեմ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ