Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ախր, սրանք ինչու՞ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեն, մեզ ապրելու դասեր տան. Արտավազդ Եղոյանը՝ լգբտ-ների պաշտպանության դիրքերից հանդես եկող Թանկյանի հասցեին

am
Akhr, srank` inch`ow? piti mer k`aghak`akan harts`erin kharhnven,  mez aprelow daser tan. Artavazd Eghoyane, lgbt-neri pashtpanowt`yan dirk`erits` handes ekogh  T`ankyani hasts`ein_86751

  Ախր, սրանք ինչու՞ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեին։ Վա՜յ Նիկոլ ջան... Մեր մենթալիտետն ու՜ր, սրանցը ուր...Լավ, ընդունենք, գլխներիս դնենք, մեծարենք, բայց մի՞թե դա նշանակում է, որ կարող են մեզ կյանք սովորեցնել, ինչպես ապրելու դասեր տալ։

Գրում է  դերասան, ռեժիսյոր ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆԸ՝ ամերիահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի՝ ի պաշտպանություն լգբտ-ներին արված ֆեյսբուքյան հայտարարության  առնչությամբ:

Շարունակելով իր միտքը՝ Եղոյանը նկատում է.

<<Այո, էլի մեր միս ու արյունն են, մեր հպարտությունն են, դրսում....։ Գուցե անհրաժեշտ է նրանց հասկացնել, որ իրենք են այլ կյանքով ապրել, հեռու մեր, ազգայինից, մեր մշակույթից, վերջապես երկար տարիներ հեռու մեզանից ապրելով, չեն էլ պատկերացրել, որ շա՜տ հայկական բաներից ուղղակի անտեղյակ են մնացել։

 Գուցե մե՞նք պիտի իրենց դասեր տանք՝ հայ լինելու, հայ ապրելու, հայերեն շնչելու, հայերեն քայլելու, հայոց պատմությունից դասեր քաղելու, հայ մեծերից դասեր առնելու, և վերջապես Հայրենիքը, հայավարի սիրելու, Հայերենը սիրելու, Հայերենով հպարտանալու, բուն Հայկական կենցաղ վարելու։ Հեռու օտար սովորույթներից, որոնք հարիր չեն մեզ, Հայերիս։ Գուցե ժամն է մեզ մի քիչ հարգելու, մերը ուրիշներինին չստորադասելու, այլամոլությամբ չտարվելու....


Ախր մեր մշակույթով, ողջ աշխարհն է հիանում>>, -եզրափակում է իր խոսքը ռեժիսյորը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ