Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Ալաբինոյում Հայաստանը ներկայացնող տանկիստները անցել են կիսաեզրափակիչ փուլ

am en
Alabinoyowm Hayastane nerkayats`nogh tankistnere ants`el en kisaezrap`akich` p`owl_85151

Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։ Հայաստանը ներկայացնող տանկիստները մրցել են Վիետնամի, Ղրզստանի և Մյանմայի թիմերի հետ։

Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը, իսկ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։

Հայաստանի թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ։

Հայ տանկիստների մասնակցությամբ փոխանցումավազքի առաջին ելույթը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Վենեսուելան և Մոնղոլիան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ