Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Alibaba-ի հիմնադիրը կանխատեսել է 20-ամյա տնտեսական պատերազմ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ.Reuters

am es
Alibaba-i himnadire kankhatesel e 20-amya tntesakan paterazm AMN-i ew Ch`inastani mijew.Reuters_99487

 

Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման ընկերության ներդրողների համաժողովում  հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը կարող է երկու տասնամյակ տեւել։

Ման նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտրային լարվածությունը, հավանաբար, շատ արագ իր ազդեցությունը կունենա չինական խոշոր ընկերությունների վրա։ Ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար նրանք ստիպված կլինեն իրենց արտադրությունը տեղափոխել այլ երկրներ։

«Դուք կարող եք հաղթել ճակատամարտը, բայց կպարտվեք պատերազմում։ Ոչ հեռու ապագայում շատ չինական ընկերություններ կփոխադրվեն այլ երկրներ»,- բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ ասել է միլիարդատերը։

Ըստ Մայի՝ Թրամփը կհեռանա, կգա նոր նախագահ, բայց, միեւնույն է, վերջինս կշարունակի Չինաստանի հանդեպ Թրամփի քաղաքականությունը, որովհետեւ երկու երկրներն էլ պայքար են մղում գլոբալ առավելության համար։ «Մեզ պետք են խաղի նոր կանոններ, մեզ անհրաժեշտ է նորացնել արտաքին առեւտրային հարաբերությունները»,- բացատրել է Ման։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ