Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ալիևի նպատակն է խաթարել մեր միասնականությունը, բայց թող լավ իմանա՝ չի կարողանալու. Թևան Պողոսյան

am
Aliewi npatakn e khat`arel mer miasnakanowt`yowne, bayts` t`ogh lav imana, ch`i karoghanalow. T`ewan Poghosyan_97519

  «Ալիևի համար բռնապետ են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը, որովհետև աշխարհի ցանկացած հայ նրա թշնամին է», -լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այս մասին ասաց Ալիևի վերջին հայտարարությանը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվել

«Ալիևը ձևավորել է մի թիմ, որն ամբողջությամբ նստած է հայկական մամուլի վրա, մոնիտորինգ է անում: Ալիևի նպատակն է հայ հասարակության միասնականությունը խաթարելը, մարդկանց թիմերի բաժանելը, ատելություն սերմանելը։ Մենք պետք է ավելի խելոք լինենք և թույլ չտանք, որ նրանց կողմից հնչող որևէ հայտարարություն ներազդի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Սակայն Ալիևը պետք է լավ իմանա, որ իր նմանատիպ հայտարարություններով չի կարողանալու նպաստել մեր պառակտմանը»,- շեշտեց բանախոսը:

Թևան Պողոսյանը նկատեց՝ պետք է պատրաստ լինել, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ հակառակորդ կողմը սահմանին սադրանքների կդիմի, սակայն հայկական բանակը համապատասխան սցենարներ ունի. «Զինված ուժերն ամուր են, պատրաստ են ցանկացած պահի հակահարված տալու»:

Անդրադառնալով համացանցում տարածված ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցին՝ Պողոսյանն ասաց, որ իրեն հետաքրքրում են ոչ թե անձինք, այլ երևույթն ընդհանրապես՝ ազգային անվտանգության տեսանկյունից. «Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել, մեր թշնամիները քնած չեն: Ինձ համար ամենագլխավոր խնդիրն այն է, որ ինչ անենք, որպեսզի գաղտնալսում՝ որպես երևույթ, այլևս տեղի չունենա»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ