Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Amazon-ը կարող է դառնալ 1 տրլն դոլար արժեքով 2-րդ ընկերությունն աշխարհում

am
Amazon-e karogh e darhnal 1 trln dolar arzhek`ov 2-rd enkerowt`yownn ashkharhowm_87199

Ամերիկյան Amazon ինտերնետ-ընկերությունը հավակնում է Apple տեխնոլոգիական «հսկայից» հետո դառնալ 1 տրլն դոլար կապիտալիզացիայով երկրորդ ընկերությունն աշխարհում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ընկերության արժեթղթերը 2%-ով թանկացել են, ինչի արդյունքում Amazon-ի ընդհանուր արժեքը հասել է 940 մլրդ դոլարի: Աղբյուրը նկատում է, որ 1 տրլն-ի բաղձալի եզրագծից Amazon-ին բաժանում է ընդամենը 60 մլրդ դոլար:

Նշվում է, որ եթե ընկերության արժեթղթերի գինը բարձրանա 7%-ով, ապա Amazon-ը կդառնա 1 տրլն դոլարանոց բրենդ:

Մեկ տրլն դոլար արժողությամբ ընկերություն դառնալու հարցում Amazon-ի հետ ակտիվ մրցակցում են նաև Google-ը և Microsoft-ը, որոնց կապիտալիզացիան 875 և համապատասխանաբար՝ 840 մլրդ դոլար է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ