Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ամեն ինչ կանենք, որ մարտունակ ֆուտբոլ ցուցադրենք. աշխարհի չեմպիոն Վենսան Կանդելա

am
Amen inch` kanenk`, or martownak fowtbol ts`owts`adrenk`. ashkharhi ch`empion Vensan Kandela_75255

 

Ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի չեմպիոն, ֆրանսիացի ֆուտբոլիստ Վենսան Կանդելան պատիվ է համարում Երևանում կայանալիք Լեգենդների խաղին մասնակցելը:

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Լեգենդերի խաղի կազմակերպիչներին: Լեգենդների խաղին ուզում ենք ֆուտբոլասերներին ժպիտներ պարգևել: Ինձ համար ևս մեծ հաճույք է ֆուտբոլ խաղալ Ջորկաեֆի հետ: Անհնար է մոռանալ, թե ինչպես միասին դարձանք աշխարհի չեմպիոն: Մեծ պատիվ է մասնակցել Լեգենդների խաղին: Ես ուզում եմ հաղթել այդ խաղում (ծիծաղում է): Իրականում կարևորը լավ խաղ ցուցադրելն է: Սակայն չենք հեռացել հաղթողի բնավորությունից և ամեն ինչ կանենք, որ մարտունակ ֆուտբոլ ցուցադրենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց Կանդելան:

Աշխարհի չեմպիոնի խոսքով` մունդիալի հաղթող այս տարի կարող է դառնալ Ֆրանսիան: «Կարծում եմ՝ մեծ հնարավորություն ունի Ֆրանսիայի ազգային թիմը: Նրանք երիտասարդ ֆուտբոլիստներ շատ ունեն: Ռուսաստանը ևս կարող է մինչև եզրափակիչ հասել, քանի որ ֆուտբոլում ոչ միշտ են ուժեղները հաղթում: Բայց որպես նախկին ֆուտբոլիստ կասեմ` թող հաղթի ուժեղագույնը»,-եզրափակեց ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Լեգենդների խաղը կկայանա հուլիսի 8-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, կմեկնարկի 19:45-ին:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ