Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Ամեն ինչ վերացնել, սակայն այլընտրանք չառաջարկելը վտանգավոր չէ՞. ԿԳ նախարարը հայտարել է «Պատանի երկրապահ» ակումբները փակելու մասին

am es
Amen inch` verats`nel, sakayn aylentrank` ch`arhajarkele vtangavor ch`e?. KG nakharare haytarel e <<Patani erkrapah>> akowmbnere p`akelow masin_70134

«Պատանի երկրապահ» ակումբները, որոնք գործել են Հայաստանի շուրջ 70 դպրոցներում

ֆինանսավորվել են պետական բյուջեից։ Ի դեպ, հայտնի է, որ ԿԳ նախարար ԱրմենԱշոտյանը կառավարությունից լրացուցիչ 60 միլիոն դրամ ֆինանսավորում էր խնդրել՝ ԵԿՄ«Պատանի երկրապահ» ակումբին հատկացնելու համար:

   Ի՞նչ էին տալիս այս ակումբները դպրոցներին՝ այն դեպքում, երբ հանրակրթական դպրոցներում դասավանդվում է «Նախնական ռազմական պատրաստություն» առարկան։ Այսօր հարցին անդրադարձել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ու  հայտարարել, որ այդ ակումբները փակվելու են:

   Նախարարը մասնավորապես ասել է. «Պատանի երկրապահ» ակումբների ֆինանսավորումը կդադարեցվի: Ամեն տարի կառավարության պահուստային գումարներից այդ ակումբների ու ճամբարների համար հատկացվել է մոտ 130 միլիոն դրամ: Այս ծրագրի կարիքն այսօր չկա, դա նաև կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում ու ծառայեցվում բորովին այլ նպատակի»։
   Նկատենք, որ նախարարի նման հայտարարությունը հանրային տարբեր շրջանակներում միանշանակորեն չի ընդունվել:  ԿԳ նախարարի, ու առհասարակ, Փաշինյանի կառավարության նման քայլերը ակնհայտորեն դիտվում են որպես ԵԿՄ-ին պատժելու հերթական քայլ, և զուտ թավշյա հեղափոխության տրամաբանությունից բխող մոտեցումներ:

  Մինչդեռ հարց է  առաջանում, այս պահին, երբ մեր երկրը գտնվում է պատերազմական վիճակում,  արդյոք չկա՞ լրացուցիչ զինվորական պատրաստվածության խնդիր:   Ու նաև՝ բոլոր դպրոցներում անհրաժեշտ մակարդակով ե՞ն անցկացնում «Նախնական ռազմական պատրաստություն» առարկան, դպրոցներն ունե՞ն  ռազմագիտական հագեցած դասասենյակներ, զենքեր, ուսուցողական պարագաներ:

Ի վերջո, որքանո՞վ է ճիշտ գնալ ամեն ինչ քանդելու, վերացնելու, սակայն այլընտրանք չառաջարկելու ճանապարհով:

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ