Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Ամեն ինչում մեղավոր են թշնամիները. Իրանի գերագույն առաջնորդն նշել է ցուցարարների հովանավորներին

am ru
Amen inch`owm meghavor en t`shnaminere. Irani geragowyn arhajnordn nshel e ts`owts`ararneri hovanavornerin_38091

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրի «թշնամիները»  հավաքվել են,որպեսզի վնասեն Իրանին եւ նրա ժողովրդին: Խամենեիի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը:

Այաթոլլան ասել է, որ Թեհրանի «թշնամիները»  բոլոր միջոցները գործադրելով, այդ թվում, «փողի եւ զենքի» միջոցով փորձում են վնասել պետական իշխանություններին:

 

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանության դեմ հանրահավաքներն Իրանում անցկացվում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակներում, որը  Թեհրանի հետ տարվում է մի շարք երկրների կողմից: Նա նշել է, որ ցուցարարների հետեւում կանգնած են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան:  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ