Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Ամեն ուրբաթ Գյումրիում կուսուցանվի հայ ավանդական ու ազգագրական պարեր

am
Amen owrbat` Gyowmriowm kowsowts`anvi hay avandakan ow azgagrakan parer_79407

Գյումրիում  յուրաքանչյուր ուրբաթ բոլոր ցանկացողները կսովորեն հայ ավանդական ու ազգագրական պարեր
Այս մասին գյումրեցիներին տեղեկացրեց «Կարին» համույթի ղեկավար, ազգային պարերի բանահավաք և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:
Հայկական ավանդական պարերի՝ այս տարվա առաջին բացօթյա ուսուցումն անցկացվեց հուլիսի 19-ին՝ «Գյումրի կոմերցիոն կենտրոն»-ի տարածքում: Նախաձեռնությանը միացածների թիվն արդեն խոսում էր Գյումրիում ազգային պարերի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին
Գագիկ Գինոսյանը ներկայացրեց ավանդական պարերին նվիրված պատմական ակնարկ: «Կարին» համույթին էր միացել Գյումրու «Հրայրք» ավանդական պարի համույթը: Նախաձեռնությունը ոգևորել էր ինչպես գյումրեցիներին, այնպես էլ Գյումրի այցելած հյուրերին
Պարողներին էր միացել նաև Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը: «Նմանատիպ նախաձեռնությունները ազգային ինքնագիտակցության բարձրացման ու ազգային դիմագիծը պահպանելու ամենակարևոր դրսևորումներից են»,-իր խոսքում նշեց Գագիկ Գինոսյանը՝ ուրախությամբ փաստելով, որ Գյումրիում շատ երիտասարդներ են այսօր կարողանում ազգայինը ներկայացնել պարի միջոցով
Անցած 3 տարիների ընթացքում Գյումրիում Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի և Սբ Աստվածածին «Յոթ Վերք» երիտասարդական միության նախաձեռնությամբ բոլոր ցանկացողները ամռան ընթացքում ամեն շաբաթ հայ ավանդական ու ազգագրական պարեր էին սովորում:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ