Ազգ, որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ, սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբեք:

Պարույր Սևակը հայ ազգի մասին

Ամուլսարի հանքի շահագործումը անգլո-ամերիկյան ծրագիր է, որով կվտանգվեն Ջերմուկի հանքային ջրերն ու Սևանը (տեսանյութ)

am
Amowlsari hank`i shahagortsowme anglo-amerikyan tsragir e, orov kvtangven Jermowki hank`ayin jrern ow Sewane (tesanyowt`)_71610

  «Լիդիան Ինթերնեշընըլը» օվշորային ընկերություն է, այն գրանցված է Մեծ Բրիտանիայի օվշորային գոտիներից մեկում՝ Ջերսի կղզում:

Այս ընկերությունն այսօր հնարավոր բոլոր միջոցներով փորձում է Հայաստանում հասնել իր նպատակին՝ շահագործել Ամուլսարի ոսկու հանքը:

 Բնապահպանները, որոնք բերում են բազմաթիվ փաստեր, համոզված հայտարարում են՝   Ամուլսարի հանքի շահագործումը լրջորեն կվտանգի Վայոց Ձորի և Սյունքի մարզերի էկոլոգիական անվտանգությունը: Այս ծրագրի իրականացմամբ վտագվելու է  Արփա գետի ջրերը, բուսական կենդանական աշխարհը, վտանգված են Ջերմուկի հանքային ջրերն ու  Սևանը:

Ջերմուկցիները բողոքում են՝ «Լիդիանը» պետք է հեռանա մեր հայրենիքից: Դուրս գալ այդ ծրագրի իրականացման դեմ, նշանակում է պայքարել հանուն Հայաստանի փրկության

Ստորև ներկայացնում ենք Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ կազմակերպված բողոքի ցույցը պատկերող տեսանյութը:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ