Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Անհրաժեշտության դեպքում հետաքննությունը կարող է հասնել նաև Սերժ Սարգսյանին

am
Anhrazheshtowt`yan depk`owm hetak`nnowt`yowne karogh e hasnel naew Serzh Sargsyanin_75739

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած   կոռուպցիոն բացահայտումներին:

«Մարդկանց թվում է՝ մենք կառավարությունում նստում և խոսում ենք, որ այսօր ձերբակալելու ենք Ալեքսանդր Սարգսյանին, և անում ենք դա: Իրականում մի քաղաքացի դիմել էր ինձ՝ ասելով, որ իրենից գողացել են Սարյանի նկարները: Ես դիմել եմ իրավապահ մարմիններին, և նրան ձերբակալել են: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, անհրաժեշտության դեպքում հետաքննությունը կարող է հասնել նրան, սակայն դա որոշվում է հետաքննությամբ, ես չեմ որոշում», - ասել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք կոռուպցիոն բացահայտումները կարող են հասնել նաև Սերժ Սարգսյանին:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ միայն Հայաստանի օրենքները կարող են որոշել մեղավորությունը կամ անմեղությունը, որոշել կալանավորներին ձերբակալել կամ ազատ արձակել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ