Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Անկախ ներքաղաքական զարգացումներից՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կայանալու է. Տիգրան Բալայան

am
Ankakh nerk`aghak`akan zargats`owmnerits`, Frankofoniayi gagat`azhoghove kayanalow e. Tigran Balayan_105867

Որևէ մտահոգություն, խոսակցություն, որ Ֆրանկոֆոնիայի Երևանում կայանալիք գագաթաժողովը կարող է չանցկացվել՝ անհնիմն է: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

ԱԳՆ խոսնակը վստահեցրեց, որ միջոցառումները կանցկացվեն ըստ հավուր պատշաճի:

«Անկախ ներքաղաքական զարգացումներից՝ գագաթաժողովը կայանալու է, երեկ վարչապետն այդ մասին շատ հստակ ասաց»,- նշեց պարոն Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը հույս հայտնեց, որ հաջորդ շաբաթ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը տեղի կունենա:

«Հավատ ենք տածում, որ Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Հայաստանի համար սա պատմական իրադարձություն է և յուրահատուկ հնարավորություն», - նշել է դեսպանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ