Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Անկարան Դամասկոսի հետ կապ է պահպանում Մոսկվայի միջոցով

am ru
Ankaran Damaskosi het kap e pahpanowm Moskvayi mijots`ov  _44850

Անկարան Մոսկվայի միջոցով է կապ պահպանում Դամասկոսի հետ, իսկ հրատապ դեպքերում կարող են լինել ուղղակի կամ անուղղակի շփումներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

 «Մենք Սիրիայի հետ պաշտոնական կապ չունենք: Երբեմն անհրաժեշտության դեպքում մեր ուղերձները Սիրիային ենք փոխանցում Ռուսաստանի միջոցով: Սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք ունենալ ուղղակի կամ անուղղակի շփումներ՝ կանխելու համար պատահական միջադեպերը, բախումները եւ այլն », - ասել է Քալընը:

Նրա խոսքերով, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական ​​շփումներ հաստատելու մասին դեռեւս խոսք չկա:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ