Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

Անկարան կաջակցի Բաղդադին ԻՊ-ի դեմ պայքարում. Էրդողան

ru am
Ankaran kajakts`i Baghdadin IP-i dem payk`arowm. Erdoghan _27727

Անկարան պատրաստ է աջակցել Բաղդադին ԻՊ-ի և  Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ամփոփելով Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադի  հետ բանակցությունները, ով այցով գտնվում է Թուրքիայում:

 

«ԻՊ-ը, իր ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչգրեթե հասել է Բաղդադին: Իրաքի կառավարությունը վճռական քայլեր է ձեռնարկել  և  գրեթե ամբողջությամբ, բացառությամբ 10-15%  տարածքի, ազատագրել է երկիրն ահաբեկիչներից: Նույնպիսի սպառնալիք է Իրաքի համար ՔԱԿ-ը, որը հիմնված է Քանդիլում և Սինջարում: Մենք միշտ Իրաքի կողքին ենք  ահաբեկչության դեմ պայքարում: Ցանկանում ենք, որ  բոլոր ոչնչացված թաղամասերը  վերականգնվեն, մենք ցանկացած օգնություն կտրամադրենք, որպեսզի երկրում հաստատվեն  խաղաղություն և անդորր», - ասել է Էրդողանը:

 

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ