Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Անկարան կարող է ամերիկյան F-35-ի փոխարեն ռուսական Su-57 գնել

am ru
Ankaran karogh e amerikyan F-35-i p`okharen rhowsakan Su-57 gnel_63064

Թուրքիային հունիս ամսին մատակարարվելիք ամերիկյան F-35 կործանիչների առաքումը չեղարկվել է: Այս մասին գրում է թուրքական Yeni Şafak թերթը:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարող է հրաժարվել պայմանագրից  Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400 ՀՕՊ-ի գործարքի պատճառով:

Այդ դեպքում Անկարան F-35-ի փոխարեն կարող է ձեռք բերել ռուսական «Սու» զինատեսակը: Նախկինում որպես հավանական տարբերակ դիտարկվում էր Սու-35-ը, իսկ այժմ Սու -57 (հինգերորդ սերնդի կործանիչ):

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ երկիրը կարող է պատրաստ քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվեն մատակարարել F-35 կործանիչներ:

Ըստ Չավուշօղլուի՝ ամերկյան F-35-ի մատակարարման հնարավոր  դադարեցումը, որը ներկայումս քննարկվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, չի համապատասխանում  ՆԱՏՕ-ում ընդունված հարաբերությունների կանոններին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ