Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

Անկարայի 23 տարվա քաղաքապետը հրաժարական է տվել

am ru
Ankarayi 23 tarva k`aghak`apete hrazharakan e tvel_28105

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, որն այդ  պաշտոնում է  1994 թ.-ից, հայտարարել է, որ նա հեռանում է զբաղեցրած պաշտոնից իր իսկ ցանկությամբ: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:

«Ես չեմ հեռանում  այն պատճառով, որ վատ քաղաքապետ եմ եղել: Ես դա անում են, քանի որ նախագահ Էրդողանն է  ինձ խնդրել, ուստի, ես հնազանդվում եմ  նրա հրամաններին, եւ թողնում եմ իմ պաշտոնը», - Գյոքչեքի խոսքերն է փոխանցում  թերթը:

 

Վերջին ամսվա ընթացքում   իրենց պաշտոններից հեռացել են  Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, Դյուզջեիքաղաքապետ Մեհմեդ ՔելեշըՆիգդեի քաղաքապետ Ֆարուք   Այդողանը եւ Բուրսայի քաղաքապետ Ռեջեփ Ալթեփեն: Ինչպես գրում է «Հուրիեթ» թերթը, թուրքական քաղաքների ղեկավարների հրաժարականները կապված են նախագահ  Էրդողանի հնչեցրած այն հայտարարության հետ, որ  երկրի պատգամավորների, քաղաքական գործիչների եւ քաղաքապետերի կազմը պետքը երիտասարդանա: 

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ