Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Աննա Հակոբյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունը

am
Anna Hakobyane nerkayats`rel e <<Im k`ayle>> himnadrami arhak`elowt`yowne_77007

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսաուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ՝ ներկայացրելով հիմնադրամի առաքելությունը.

«Սիրելի բարեկամ, ես այսօր ուզում եմ ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը, որ ստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց ու խմբերի հետ իմ քննարկումների արդյունքում: «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է՝ դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումը ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ կառավարությանը: Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի և բոլորը կունենան հավասար հնարավորություններ: Բոլորին, Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, խնդրում եմ հետևել մեր գործունեությանն, ակտիվորեն ներգրավվել, առաջարկներ ներկայացնել և, իհարկե, ներդրումներ անել: Եկեք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը»,-նշել է Աննա Հակոբյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ