Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Apple-ը ներկայացրել է նորացված MacBook Pro նոութբուքները. TechRadar

am
Apple-e nerkayats`rel e norats`vats MacBook Pro noowt`bowk`nere. TechRadar_77071

Apple ընկերությունը ներկայացրել է իր նորացված MacBook Pro-ները: Նոութբուքները հագեցած են Intel-ի 7-րդ սերնդի  մշակիչներով (պրոցեսոր) և 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

Ամբողջ շարքն ստացել է երրորդ սերնդի «թիթեռնիկ» մեխանիզմով ստեղնաշար: Այն, ըստ արտադրողի պնդման, աչքի է ընկնում առավել անաղմուկ աշխատանքով:

Apple T2 մշակիչը պատասխանատու է Hey Siri-ի աշխատանքի, ինչպես նաև համակարգերի անվտանգության ու անվտանգ բեռնման համար:

Նոութբուքի բնութագրիչները կախված են էկրանի չափից: 15-դյույմանոց տարբերակի համար նախատեսված է ուժեղաված 6-մխոցանի Intel մշակիչ: Այն ստացել է նաև 32 Գբ օպերատիվ հիշողություն ու 4 ТБ SSD-հիշողություն, բացի դրանից, ունի Radeon Pro գրաֆիկա:

Apple-ն ուժեղացրել է նաև ուժակուտակիչի ծավալը՝ նպատակ ունենալով փոխհատուցել նոութբուքների առավել բարձր էներգածախսերը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ