Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Ապրիլյան քառօրյան երկու տարի անց

am en ru
Aprilyan k`arhoryan erkow tari ants`_52471

Ուղիղ երկու տարի առաջ ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողություններ սկսվեցին, որոնք տարբեր անուն ստացան՝ պատերազմ, հակամարտություն, ռազմական բախում և այլն։ Սակայն փաստն այն է, որ կատարվածը լուրջ փորձություն էր հայկական Զինված ուժերի համար, որոնք ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց մարտունակությունը և հայրենի հողը պաշտպանելու պատրաստակամությունը ։

 

Երկար ժամանակ տիրապետող էր այն կարծիքը, թե հնարավոր պատերազմի դեպքում նոր սերունդը հայրենիքի համար մարտնչելու չի գնա, սակայն Ապրիլյան քառօրյան մի տեսակ քննություն դարձավ՝ ապացուցելով, որ հայրենիքում մեծացող սերունդը ոչ միայն արժանի է Արցախյան պատերազմի հերոսներին, այլև շատ դեպքերում գերազանցում է նրանց։ Սա նաև փորձություն էր բանակի համար, որը ցույց տվեց ոչ միայն նրա ամրությունը, այլև որոշ թերությունները։

 

Հայրենի սահմանների պաշտպանությունը մեզ տրվեց ծանր գնով, ռազմական գործողությունների չորս օրերին զոհվեց 59 զինվոր, սերժանտ և սպա, իսկ մինչև մայիսի 15-ը ժամանակ առ ժամանակ ծագող բախումների հետևանքով այդ զոհերի թիվը հասավ 106-ի, այդ թվում նաև չորս քաղաքացիական անձ։ Թշնամական կողմը չհայտնեց իր զոհերի քանակը, հրաժարվեց նաև նրանց անուները նշելուց, սակայն երրորդ աղբյուրների միջոցով հայտնի դարձավ, որ վերջիներիս կորուստը 450-550-ի սահմանում է եղել։

 

Ըստ ռազմական վերլուծական կենտրոնների հետազոտությունների՝ Ադրբեջանը, որը միայն վերջին 10 տարում մոտ 30 միլիարդ դոլար է ծախսել իր սպառազինության և զինված ուժերի վրա, լիակատար ձախողման հասավ: Հայկական բանակի 18-20 տարեկան տղաների դեմ մարտնչում էին մի քանի անգամ լավ սպառազինված, հատուկ պատրաստություն անցած զորաջոկատայինները, որոնք, սակայն, հսկայական կորուստներ կրցին՝ պարտությամբ լքելով մարտի դաշտը։ Դա է պատճառը, որ հաշվի առնելով վերջիներիս ռազմական ու ֆինանսական հնարավորությունները, շատ մասնագետներ ադրբեջանցիների կողմից 800 հեկտարի ձեռք բերումը շփման գծում գնահատում են որպես լիակատար ձախողում։ 

 

Հայկական զինված ուժերը իրենց հաջողությամբ առաջին հերթին պարտական են այն տղաներին, որոնք իրենց կյանքի գնով կանգնեցին թշնամու առաջընթացը՝  հրաժարվելով նահանջել: Նրանք մինչև արյան վերջին կաթիլը պայքարեցին հայրենի սահմանները պաշտպանելու համար։  Այս պատերազում իրենց քաջագործությամբ աչքի ընկան շատ-շատերը, սակայն, ցավոք, շատերն էլ զոհվեցին՝ իրենց անունը և գործը թողնելով ի հիշատակ սերունդների։

 

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու Արցախի հերոսի կոչում ստացավ, հետմահու Մարտական խաչ և Արիության համար մեդալներով պարգևատրվեցին Ադամ Սահակյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Քյարամ Սլոյանը և շատ ուրիշներ։ Զոհված տղաների 30% սպաներ էին, ովքեր մինչև վերջ կանգնած էին իրեն զինվորի կողքին, իսկ հարկ եղած դեպքում իրենց հետևից գրոհի էին տանում հետ բերելու համար կորսված դիրքերը... Իրենց անուները անմահացրին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը և շատ այլ հերոսներ... 

 

Քառօրյա ռազմական գործողությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայի ռազմի ոգին ամուր է և ակոտրում, սակայն բանակը արմատական բարելավումների կարիք ունի, ինչն այսօր փորձ է արվում իրականացնել ազգ-բանակ տեսլականի առաջադրմամբ։

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ