Ապրիլյան պատերազմից հետո բացված հաշվեհամարին ուղղված միջոցները լիովին ծառայել են իրենց նպատակին. Արտակ Բեգլարյան

am
Aprilyan paterazmits` heto bats`vats hashvehamarin owghghvats mijots`nere liovin tsarhayel en irents` npatakin. Artak Beglaryan_6568

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացվեց հատուկ հաշվեհամար, որի միջոցով բոլոր ցանկացողները ֆինանսապես աջակցում էին պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Պատերազմից մեկ տարի անց, հաշվեհամարին ուղղված միջոցներն արդեն իսկ ծառայել են նպատակին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը նշել է, որ Ապրիլյան պատերազմի ուղղակի վնասը 20 միլիոն դրամ է կազմելˋ ընդգրկելով ենթակառուցվածքներ, տնտեսական նշանակության օբյեկտներ, տներ եւ քաղաքացիների մասնավոր գույք:

«Որոշակի գումար ծախսվել է նաեւ կամավորների ընտանիքներին փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ: Պետք է նշել, որ այս աշխատանքներում ծախսվել են ոչ միայն հատուկ հաշվեհամարին ստացված գումարները, այլեւ կառավարութան եւ ռազմական բյուջեի հաշվին բավական մեծ ծախսեր են կատարվել պաշտպանական համակարգերի բարելավման ուղղությամբ»,-ասաց նա:

Բեգլարյանի խոսքով` հատուկ հաշվեհամարին ուղղված գումարը հիմնականում ավարտվել է, սակայն այն դեռ շարունակում է գործել եւ բոլոր ցանկացողները կարող են նույնիսկ առցանց փոխանցում կատարել: «Եթե գումար հավաքվի, այն եւս կուղղվի պաշտպանության համակարգին: Այն լրացուցիչ հնարավորություն է տալիս ավելի մեծ ծավալի եւ ավելի արագ աշխատանքներ կատարելու համար»,-հավելել է Արտակ Բեգլարյանը:

Ապրիլի 2-ին ընդառաջ Արտակ Բեգլարյանը հրապարակել է հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարների և դրանց նվիրատուների վերաբերյալ որոշ տեղեկություններ: 2017թ. մարտի 28-ի դրությամբ՝ հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է, ընդհանուր առմամբ, 5,537,648,714 դրամին համարժեք դրամ, դոլար, եվրո և ռուբլի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ