Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Ապրիլյան պատերազմից հետո լուրջ հետևություններ արվել են. Գառնիկ Իսագուլյան

am
Aprilyan paterazmits` heto lowrj hetewowt`yownner arvel en. Garhnik Isagowlyan_52667

Հայաստանում Արցախի ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողներին ասել է, որ Հայաստանը Արցախի կողքին է, բայց Արցախի փոխարեն չէ, այսօր բանակցություններ են վարվում նախկին սխալն ուղղելու և Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար:

Ըստ Իսագուլյանի, 2016 թվականի ապրիլյան պատերազմը ի ցույց դրեց մեր բանակում և առաջնագծում առկա թերությունները և հետագայում բոլորը ձեռնամուխ եղան այդ թերությունների լուծմանը: «Եթե, Աստված մի արասցե, Ադրբեջանը նույն ոճով փորձի հարձակվել, մենք զոհեր չենք ունենա: Ապրիլյան պատերազմից հետո լուրջ հետևություններ արվել են. մշտադիտարկման սարքեր են տեղադրվել, որոշ հատվածներում բավական խորն ենք կարողանում դիտարկել թշնամու շարժերը»: 

Գառնիկ Իսագուլյանը չի նշում, թե ինչու որևէ որևէ պաշտոնյա քրեական պատասխանատվության չենթարկվեց, իսկ բանակից հեռացված պաշտոնյաները նոր պաշտոններ ստացան: Փոխարենը բանախոսը համաձայն չէ պնդումներին, թե «հայկական կողմը պատրաստ է վերադարձնել այն շրջանները, որոնք Արցախի անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում»:

«Նման տարածքներ գոյություն չունեն»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ