Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Արա Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

am
Ara Babloyane Berhnowm handipel e Shveyts`ariayi Azgayin khorhrdi nakhagahi het_102593

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գևորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը և Շիրակ Թորոսյանը, պաշտոնական այցով Շվեյցարիայում է:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ:
Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը, ողջունելով հայ խորհրդարանականներին, երախտագիտություն է հայտնել այս տարվա փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում արժանացած ջերմ ընդունելության համար: Դոմինիկ դը Բյումանը ողջունել է մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները՝ նշելով, որ դրանք լավագույն խթան կարող են հանդիսանալ երկրի հետագա զարգացման ու բարգավաճման համար:

«Ինձ համար հասկանալի է այդ ամենը, քանի որ Հայաստանը մշակույթի և լավագույն ավանդույթների երկիր է»,- ասել է Դոմինիկ դը Բյումանը:

Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Շվեյցարիայի հետ ունեցած հարաբերությունների կայունությունը և շարունակականությունը. ձևավորված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ակտիվ են միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի համագործակցությունը, առկա է փոխվստահության ու փոխըմբռնման մթնոլորտ: Նա հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների առավել ամրապնդմանը:
«Երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, տարբեր իրավիճակներում Շվեյցարիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին»,- ասել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը՝ որպես ապացույց ընդգծելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը:
«Մեր հանդիպումների ժամանակ բազմիցս նշել եմ, որ մենք խնդիրներ չունենք ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի ժողովրդի հետ, մենք խնդիր ունենք այն ղեկավարների հետ, որոնք չեն կարողանում հասկանալ կամ գնահատել այն արժեքները, որոնք մենք ձեզ հետ կիսում ենք: Պետք է ձգտենք անել ամեն ինչ՝ պաշտպանելու զարգացող ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները թե Հայաստանում և թե Արցախում»,- ընդգծել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: Նրա խոսքով՝ դժվար է զարգացնել ժողովրդավարությունը և բացել դռները դեպի Եվրոպա մի տարածաշրջանում, ուր ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի՝ հիմնականում ավտորիտար վարչակարգն է կայացած:
Արա Բաբլոյանը, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին, ընդգծել է, որ Հայաստանը ևս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ, հանդուրժողականությամբ և ժողովրդավարության ձեռքբերումներով: Նա վստահություն է հայտնել, որ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից հայ-շվեյցարական հարաբերությունները շարունակելու են զարգանալ նույն ոգով:
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը, կարևորել համագործակցությունը մասնավորապես գյուղատնտեսության, գիտության, զբոսաշրջության ոլորտներում, կրթական ծրագրերի շրջանակում:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ Ոսկե գրքում: Այնուհետև ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը շրջել է խորհրդարանում, մասնակցել Ազգային խորհրդի նիստին, որի ժամանակ շվեյցարացի օրենսդիրները ողջունել են հայ խորհրդարանականներին

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ