Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արա Բաբլոյանը և Լեոնիդ Կալաշնիկովը քննարկել են Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ նիստերի անցկացմանը վերաբերող հարցեր

am
Ara Babloyane ew Leonid Kalashnikove k`nnarkel en Erewanowm ants`kats`velik` HAPK KhV  nisteri ants`kats`mane veraberogh harts`er_97543

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերովեվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունիցողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բազմադարյա բարեկամությունը:

Ազգային ժողովի նախագահը երկու երկրների միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման գործում կարեւորել է օրենսդիր մարմինների փոխշահավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովի խոսքովՌուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերը եղել եւ մնում են բարձր մակարդակի վրա:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նա եւս անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:

Հանդիպմանը քննարկվել են հոկտեմբերի 29-30-ը Երեւանում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցերանդրադարձ է կատարվել ՀԱՊԿ շրջանակում խորհրդարանական փոխգործակցությանըԿողմերն ընդգծել են Վեհաժողովի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներումքննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ