Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Արա Խուդավերդյանը ցանկանում է առաջադրվել ԵԿՄ նախագահի պաշտոնում

am
Ara Khowdaverdyane ts`ankanowm e arhajadrvel EKM nakhagahi pashtonowm_76551

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը Երկրապահ կամավորականների միության առաջիկա համագումարում պատրաստվում է ներկայացնել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում

 

Նա ասել է, որ ինքն անպայման ԵԿՄ նախագահ է դառնալու և փոխելու է վարչության ողջ կազմը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը հայտնել էր, որ ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանի խոսքով՝ վարչության նախագահի պաշտոնում բոլորը տեսնում են Արամ Սարգսյանին:

Սակայն լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խուդավերդյանը հավաստիացրել է, որ իր թեկնածությանն աջակցում են միության ինչպես ներկա, այնպես էլ նախկին անդամներն ու ազատամարտիկները:

«Կարծում եմ, որ այդ կառույցի նախագահը պետք  է լինի պատերազմում կռված մարդ: Ես համաձայնել եմ իմ ընկերների հորդորին՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը ներկայացնել»,- ասել է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ