Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Արարատյան դաշտում նախորդ տարվա նման սառը օդի երկարատև լճացում չի սպասվում. Գագիկ Սուրենյան

Araratyan dashtowm nakhord tarva nman sarhe odi erkaratew lchats`owm ch`i spasvowm. Gagik Sowrenyan_33027

Ձմռան 3 ամիսներին և՛ ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը ամսական միջին հաշվով լինելու են նորմայի սահմաններում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյան:

Վերջինիս դիտարկմամբ, Կովկասի համար կանխատեսվում է հետևյալ պատկերը՝ ձմռան 3 ամսիների ընթացքում տեղի է ունենալու մթնոլորտի ակտիվ շրջանառություն. լինելու են ժամանակներ, երբ Հայաստանը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության գոտում, ինչպես նաև լինելու են ժամանակահատվածներ, երբ Հայաստանը գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:

Ըստ Սուրենյանի նախնական կանխատեսումների համաձայն՝ ՀՀ մարզերում և Երևանում կգրանցվեն հետևյալ ցուցանիշները՝

Արարատ, Արմավիր, Արագածոտնի նախալեռներ, Կոտայքի նախալեռներ և Վայոց ձորի նախալեռներ ՝ տաք օդի ներթափանցման դեպքում առանձին ժամանակահատվածներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +8+10: Արկտիկական ցուրտ հոսանքների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի մինչև -22-24 աստիճան:

Շիրակ, Գեղարքունիք, Արագածոտնի լեռներ, Կոտայքի լեռներ և Վայոց ձորի լեռներ՝ տաք օդի ներհոսքի դեպքում ձմռան ընթացքում ցերեկային ջերմաստիճանը կհասնի մինչև 0+5-ի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման ժամանակ գիշերը մինչև -25,-30 աստիճանի:

Լոռու մարզ՝ տաք օդի ներհոսքի դեպքում ցերեկային ջերմաստիճանը կարող է հասնել +5+10-ի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման ժամանակ գիշերը մինչև -22-27 աստիճան:

Տավուշի մարզում առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի +8+13-ի, իսկ ցուրտ օդի ներհոսքի դեպքում՝ -12-16:

Սյունիքի նախալեռնային գոտում ցերեկային ժամերին առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի +2+7, իսկ հովտային գոտում՝ +10+14: Ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում գիշերը հովտային գոտում կգրանցվի -10-15, իսկ լեռնային գոտում՝ -15-20:

Երևանում տաք օդի ներհոսքի դեպքում առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +8+10, իսկ նվազագույն ջերմաստիճանը ցածրադիր և բարձրադիր գոտիներում այսպիսին կլինի՝ համապատասխանաբար՝ ցուրտ օդի ներթափանցման դեպքում ցածրադիր գոտիներում նվազագույնը -20-22, իսկ բարձրադիրում՝ -11-13:

Տեղումներիր քանակը կլինի նորմայի սահմաններում:

Գագիկ Սուրենյանը նաև անդրադարձավ Արարատյան դաշոտւմ մառախուղի առկայությանը: Վերջինս նշեց, որ ըստ վիճակագրական տվյալների՝ Արարատյան դաշտում սառը օդի լճացմամբ աչքի ընկնող ձմեռներ լինում են 50 տարին մեկ անգամ. այդպիսին էր նախորդ տարվա ձմեռը: Այս տարի առանձին օրերին Արարատյան դաշտում մառախուղ կլինի, բայց նախորդ տարվա նման սառը օդի երկարատև լճացում չի կանխատեսվում:

« 4-5 օր տևողությամբ մառախուղի առկայությունը Արարատյան դաշտում նորմալ է ՝ ելնելով նրա լեռագրական պայմաններից, քանի որ այն միջլեռնային գոգավորություն է, տարվա ցուրտ ժամանակահատվածում հաճախ սառը օդը այդտեղ լճանում է և առաջացնում մառախուղ»,-եզրափակեց Գ. Սուրենյանը:

Գոհար Իսախանյան

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ