Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Արայիկ Հարությունյան. Փաստացի չկան բանակցություններ, կան հանդիպումներ

am
Arayik Harowt`yownyan. P`astats`i ch`kan banakts`owt`yownner, kan handipowmner_27802

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից Արցախ ժամանած մի խումբ ուսանողների, տեղեկացնում է  Արցախի հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

 

Արայիկ  Հարությունյանը նշել է, որ կրկնակի ուրախությամբ է ընդունում նրանց, քանի որ նախքան Արցախյան պատերազմը՝ ինքը ևս ուսանել է այս բուհում: Պետնախարարն այնուհետև ներկայացրել է վերջին տասը տարիների ընթացքում Արցախի գրանցած տնտեսական հաջողությունները, ինչպես նաև խոսել է տնտեսության մեջ առկա հիմնական օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների մասին: Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև գլոբալ տնտեսական և տեխնոլոգիական զարգացումներին և հորդորել ուսանողներին, որպես ապագա տնտեսագետներ ու որոշում կայացնողներ, ուշադիր լինել այդ գործընթացների հանդեպ և շարժվել արդի միտումներին համընթաց:

«Աշխարհն այսօր անընդհատ առերեսվում է էլեկտրոնային հեղափոխական գործընթացների, որտեղ, այլ նորարարությունների կողքին, ձևավորվում է նոր՝ կրիպտոարժույթ, և բազմաթիվ երկրներ արդեն թույլ են տվել դրա օգտագործումը տարբեր ապրանքների գնման ու ծառայությունների մատուցման համար: Հետևե՛ք, օրինակ, բիթքոյնի առաջընթացին, որը սկսել է շատ դեպքերում մրցակցել ազգային արժույթների հետ: Մենք պետք է հետ չմնանք այս և այլ արդի զարգացումներից, այլապես ավելորդ կդառնա տնտեսության շարունակական զարգացման մասին խոսելը: Այդ ճանապարհին կարևոր նշանակություն ունի ճկուն և առաջադեմ կրթական համակարգի առկայությունը, ինչը կօգնի ուսանողներին ու պետությանը մաս կազմել ապագայի նորարարություններին և առաջ մղել սեփական տնտեսությունը»,- ասել է պետնախարարը:

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ուսանողների տարաբնույթ հարցերին: Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ պետնախարարը, մասնավորապես, նշել է, որ փաստացի չկան բանակցություններ, կան հանդիպումներ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որոնց ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններն Ադրբեջանը մշտապես խախտում է: «Երբ լինեն իրական բանակցություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, համոզված եմ, որ Արցախը, որպես լիարժեք կողմ, մաս է կազմելու դրանց: ՀՀ նախագահն էլ է բազմիցս ընդգծել, որ հակամարտության կարգավորման ճանապարհին որևէ որոշում պետք է կայացվի Արցախի ժողովրդի մասնակցությամբ»,- նշել է Ա. Հարությունյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ