Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Արևելյան Ղութայում շարունակվում են ռազմական գործողությունները. ՄԱԿ

am
Arewelyan Ghowt`ayowm sharownakvowm en rhazmakan gortsoghowt`yownnere. MAK_45958

Դամասկոսի արվարձան Արեւելյան Ղութայում ռազմական գործողությունները եւ Սիրիայի մայրաքաղաքի ուղղությամբ գնդակոծությունները շարունակվում են, ինչը  խոչընդոտում է մարդասիրական օգնության եւ հիվանդներին ու վիրավորներին տարհանելու գործընթացին: Այս մասին է Ժնեւում կայացած ճեպազրույցում   հայտարարել ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն:

 

«Ռազմական գործողությունները շարունակվում են այս առավոտից՝ ըստ առկա տվյալների: Շարունակվում է նաեւ Արեւելյան Ղութայից Դամասկոսի հրետակոծումը», - ասել է նա՝ հավելելով, որ այդ տեղեկատվությունը իրենց են տրվել իր բաժնի «գործընկերների» կողմից, որոնց հետ երկար տարիներ աշխատել են:

 

Լարկեն շեշտել է, որ «իրավիճակի գնահատումը բավական մռայլ է»: ՄԱԿ-«պատրաստ է անմիջապես մարդասիրական շարասյուն ուղարկել, ինչպես նաեւ բժշկական պատճառներով շտապ տարհանում անցկացնել հարյուրավոր մարդկանց համար, որքան կթույլատրեն պայմանները»: Ըստ նրա՝ այս պահին նման պայմաններ չկան:

 

Իր հերթին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ, ըստ մի քանի շաբաթ առաջ կազմված ցանկի, Արեւելյան Ղութայում բժշկական տարհանման կարիք ունի ավելի քան հազար մարդ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ