Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Առաջին 100 օրը եղել է զգացմունքային. Րաֆֆի Հովհաննիսյան

am
Arhajin 100 ore eghel e zgats`mownk`ayin. Raffi Hovhannisyan_88539

 

Դրական և օրինաչափ եմ գնահատում կառավարության գործունեության 100 օրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նաև իր զորակցությունը հայտնեց ներկայիս կառավարությանը՝ հույս հայտնելով, որ արտահերթ ընտրությունները հնրավորինս շուտ կանցկացվեն, որպեսզի ամբողջացվի և արձանագրվի հեղափոխության հաղթանակը:

« Առաջին 100 օրը զգացմունքային է եղել, մի փոքր հաճո քաղաքացուն, կար որոշակի ցուցադրականություն: Այժմ ժամանակն է թևակոխել 101-րդ, 102-րդ օրը, որպեսզի կառավարությունը ավելի հանդարտ, սառնասիրտ, համապարփակ, հետևողական քայլերով  շարունակի իր ուղեգիծը կոռուպցիայի, հանցագործության բացահայտման դեմ պայքարում՝ պաշտպանելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքը: Հույս ունեմ, որ սրան զուգահեռ կտեսնենք առավել հստակ ներքին և արտաքին քաղաքական ուժագծեր, առաջակներ թե՛ ռազմավարական, թե մարտավարական իմաստով»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Հովհաննիսյանն նաև նկատեց, որ Փաշինյանի ելույթը հրապարակին համապատասխանող ելույթ էր: Քաղաքական գործչի դիտարկմամբ, փոխանակ վարչապետի հեռահար նպատակները ներկայացնելու, Փաշինյանն ավելի շատ պատասխանում էր այս կամ այն քննադատությանը։

 

Բանախոսի կարծիքով, ազատ խոսքի որևէ սահմանափակում չկա. եղել են առաջարկներ, որոնք հիմա շատ ազատորեն քննարկվում են։ «Եթե դա լինի, մենք առաջինը կդատապարտենք դա։ Ներկա դրությամբ բոլորն էլ ներկայացնում են իրենց մոտեցումները»։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ