Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Առաջին եռամսյակում պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը գերազանցվել են 5.6 տոկոսով

am en ru
Arhajin erhamsyakowm petbyowje mowtk`agrvats harkayin ekamowtnere ew towrk`ere gerazants`vel en 5.6 tokosov_54007

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 11 միլիարդ 304,2 մլն դրամ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ եռամսյակի մուտքերի պլանավորված ցուցանիշը գերազանցվել է 5,6 տոկոսով կամ 604,2 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճը կազմել 74,6 տոկոս կամ 4 մլրդ 830 մլն 600 հազ. դրամ:

Այն հարցին, թե ինչով է եղել պայմանավորված մուտքերի այդչափ ավելացումը, ֆիննախից պարզաբանեցին, որ 4 մլրդ 830 մլն 600 հազ. դրամից 3 մլրդ 925 մլն 300 հազ դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հանքագործական ընկերության կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 905,3 մլն դրամը կամ 18,7 տոկոսը` ապահովվել է հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում:

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 9 մլրդ 116 մլն 700 հազ. դրամը կամ 80,6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների վարչությունում հաշվառված հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 մլրդ 612 մլն 200 հազ. դրամի կամ 71,2 տոկոսի դիմաց:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ