Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Առաջնային եմ համարում` ճշտել, թե կոնկրետ ո՞ւմ գործողությունների հետևանքով են եղել զոհերը. Սամվել Նիկոյան

am
Arhajnayin em hamarowm` chshtel, t`e konkret o?wm gortsoghowt`yownneri hetewank`ov en eghel zohere. Samvel Nikoyan_77035

Այսօր՝ հուլիսի 12-ին  ԱԺ արտահերթ նիստից հետո Մարտի 1-ի գործով ժամանակավոր փաստահավաք հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին լրագրողները հարցեր են ուղղել Մարտի 1-ի բացահայտումների վերաբերյալ: Ովքե՞ր կարող են պատասխանատվության ենթարկվել, եթե Մարտի 1- ի գործը վերաբացվի: Նիկոյանը պատասխանել է, թե դատաիրավական համակարգի խնդիրն է՝ ո՞ւմ հարցաքննել: Նա նաև ասել է, որ տեղյակ չէ՝ Ռոբերտ Քոչարյանը մտահոգվելու առիթ ունի՞, թե ոչ, ասել է՝ քննությունը ցույց կտա: Իսկ Միքայել Հարությունյանի հարցաքննության մասով էլ նշել է, որ իր ղեկավարած հանձնաժողովի առջև այդ իրադարձություններին բանակի մասնակցության հարցը ուսումնասիրելու խնդիր չէր դրվել: Այդ հարցն առաջացել է հանձնաժողովի գործունեության ավարտից մեկ տարի անց:

Սամվել Նիկոյանը հիշեցրեց՝  իր ղեկավարած հանձնաժողովը գտնում էր, որ անհրաժեշտություն կա պարզելու՝ կա՞ որևէ երկրում փորձագիտական խումբ կամ համապատասխան տեխնոլոգիա, որը կարող է «Չերյոմուխայի» օգտագործման նույնականացում իրականացնել. դա կտա ամենակարևոր հարցի պատասխանը՝ ո՞ւմ գործողությունների հետևանքով են զոհեր եղել.

«Այսօր կարծես թե այդ հարցը երկրորդ պլան է մղվում, իսկ ես դա առաջնային եմ համարում` ճշտել, թե կոնկրետ ո՞ւմ գործողությունների հետևանքով են եղել զոհերը»:

Սամվել Նիկոյանը  կարծում է, որ այժմ գուցե հնարավոր է այդ նույնականացումն ապահովել, 10 տարի է անցել, տեխնիկան և գիտությունն էլ զարգացել են:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ