Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Առանց Արցախի որոշիչ ձայնի՝ կարգավորումը կայուն ու տևական չի լինի. ԱԳ նախարար

am
Arhants` Arts`akhi oroshich` dzayni, kargavorowme kayown ow tewakan ch`i lini. AG nakharar_75151

Արցախի ձայնը չափազանց էական է, ու այդ սկզբունքը եղել եւ մնում է Հայաստանի օրակարգում։ Այս մասին «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Առանց Արցախի որոշիչ ձայնի՝ ինչ համաձայնագիր էլ Հայաստանը պայմանավորվի՝ կարգավորումը չի լինի բնական, կայուն ու տեւական։ Ղարաբաղյան կողմը հայկական կողմի միջոցով ներգրավված է գործընթացում, տեղեկացված է բանակցությունների էության, բովանդակության ու ուղղության մասին»,- ասել է նա։ 

Ըստ նախարարի՝ երկու կարեւորագույն հարց կա մեզ համար բանակցային գործընթացի մեջ՝ ստատուս եւ անվտանգություն։ «Այս հարցի շուրջ է, որ մենք փորձում ենք գտնել այն, ինչ որ կոչվում է փոխզիջում։ Բնականաբար, եթե մենք խաղաղ կարգավորման ենք գնում, խաղաղ կարգավորման հիմքում դրված է փոխզիջումը։ Չի կարող մեկ կողմը ստանալ ամեն ինչ, մյուս կողմը չստանալ ոչինչ, կամ ավելի շատ, կամ ավելի քիչ, այնպես որ բանակցության իմաստը դա է, որ կողմերը դուրս գան բանակցություններից բավարարված՝ կարողանալով համոզված լինել, որ փոխզիջումը լավագույնս է արտահայտում մի կողմի կամ մյուս կողմի նպատակները։ Մեր դեպքում ստատուսի եւ անվտանգության հարցերն ամենաէական հարցերն են, որոնք դրված են բանակցային սեղանին»,- նշել է նախարարը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ