Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար. այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

am en ru
Arhants` metseri dzhvar e, arhants` howysi, anhnar. aysor Viktor Hambardzowmyani tsnndyan orn e_99055

«Ես դադարել եմ զարմանալ այն բանից, թե ինչպես մեկը մյուսի հետևից հաստատվում են Համբարձումյանի բոլոր վարկածները, որ նա մարգարեաբար արել է շատ տարիներ առաջ»

Յան Օորտը

 

Այսօր հռչակավոր աստղագետ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է:

Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ պրոֆեսոր Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում:

 

 

Անթիվ են Համբարձումյանի կոչումներն ու զբաղեցրած պաշտոնները՝ Հայկական ՍՍՀ (1940) և Վրացական ՍՍՀ (1968) գիտության վաստակավոր գործիչ, Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1996) 1948–55թթ. Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961–64թթ. նույն միության նախագահ, 1968–1972-ին՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։

 

«Ծնվում են մարդիկ, որոնք դեմք ու դիմագիծ են տալիս իրենց սնուցող հարազատ ժողովրդին։ Այդպիսիք էին Մեսրոպ Մաշտոցն ու Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթն ու Անանիա Շիրակացին, Թորոս Ռոսլինն ու Գրիգոր Նարեկացին, այդպիսին է Վիկտոր Համբարձումյանը»

 

Մարտիրոս Սարյան

 

Լեգենդար աստղագետը սովորել է Լենինգրադի համալսարանում, ապա ՍՍՀՍ ԳԱ գլխավոր (Պալկովյան) աստղադիտարանի ասպիրանտուրայում, ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ։ 1931–43-ին աշխատել է Լենինգրադի համալսարանում (1934-ից՝ պրոֆեսոր)։ Եղել է ՍՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը (1939), Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի դիրեկտորը (1939) և ուսումնական մասի պրոռեկտորը (1941)։ 1943-ից աշխատում է նաև Հայկական ՍՍՀ-ում։ Համբարձումյանի աշխատանքները վերաբերում են տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկ աստղագիտության, աստղերի և գալակտիկաների Էվոլյուցիայի հարցերին:

 

 

Անուանալի է Համբարձումյանը դերը Հայկական ՍՍՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի բարձրացման, նոր, ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում։

Վ.Համբարձումյանը վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։

 

Վ. Համբարձումյանի կտակը. «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:

Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:

Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ» (29.08.1994):

 

Վ.  Համբարձումյանի անվամբ է կոչված թիվ 1905 փոքր մոլորակը (Ambartsumian), որ հայտնաբերել է Տ. Մ. Սմիռնովան՝ Ղրիմի աստղադիտարանում 1972 թ. մայիսի 14-ին։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ