Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Առողջապահության նախարարությունը հորդորում է՝ օտար երկրներ մեկնելուց առաջ պատվաստվել

am
Arhoghjapahowt`yan nakhararowt`yowne hordorowm e, otar erkrner meknelowts` arhaj patvastvel_73139

Առողջապահության նախարարությունը Հայաստանից դուրս հանգիստը կազմակերպողներին զգուշացնում է՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Ինչես տեղեկացանք Առողջապահության նախարարությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում է համաճարակային անբարենպաստ իրավիճակ:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված է Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության առումով: Այնտեղ արձանագրվել է 54 դեպք, որից 25-ը՝ մահվան ելքով:

Խոլերայի դեպքեր են արձանագրվել Կամերունում՝ այս  տարվա մայիս ամսին:

Վերջին ամիսներին Մադագասկարում, Եմենում արձանագրվել են ժանտախտի դեպքեր:

Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատացում։

Առավել ծանր է համաճարակային վիճակը Ուկրաինայում, Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։

Ուկրաինայում կարմրուկի դեպքերի թիվը հասել է մոտ 21 հազարի, գրանցվել է նաև դիֆթերիայի 2 դեպք: Կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Ճապոնիայում, արդեն` 161 դեպք:

Դիֆթերիայի բռնկում է գրանցվել Վենեսուելայում: Դեպքերը սկսել են կրկին գրանցվել 2016թ. հունիսից:

Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հորդորում է մշտապես խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին, հաճախակի լվանալ ձեռքերը հոսող ջրով և օճառով, սննդում օգտագործել միայն պատշաճ թերմիկ մշակման ենթարկված սննդամթերք, չսնվել պատահական վայրերում, հնարավորության դեպքում օգտագործել շշալցված խմելու ջուր:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ