Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Արմավիրի ՌԱԿ «Արփի» աղջիկների ֆուտբոլային ակումբը շարունակում է հաղթարշավը Հայաստանի առաջնությունում

am en
Armaviri RhAK <<Arp`i>> aghjikneri fowtbolayin akowmbe sharownakowm e haght`arshave Hayastani arhajnowt`yownowm_60667

Մայիսի 12-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադաշտում տեղի ունեցավ Արմավիրի ՌԱԿ «Արփի» - «Գյումրի» աղջիկների ֆուտբոլային ակումբների պատասխան հանդիպումը։

Ի տարբրություն նախորդի` այս հանդիպումը ոչ միայն անցավ գերլարված պայքարում, այլև եղավ գոլառատ։

Ականատես եղանք երկուստեք գեղեցիկ գրոհների և գոլերի։

Խաղն ավարտվեց 3։2  հաշվով՝ հօգուտ  «Արփի» ակումբի։  «Արփի» ակումբից գոլերի հեղինակ դարձան Մերի Ղազարյանը (դուբլ) և Լուսինե Խաչատրյանը։

Նշենք, որ այս հաղթանակով «Արփի» ակումբը դուրս է գալիս Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլ։

Վերջին հանդիպումներում «Արփի» ակումբը, շարունակելով հաղթարշավը և ցուցադրելով հիանալի խաղ, ավելի է մեծացնում վստահությունը հետագա ձեռքբերումներ ունենալու հարցում։

Եվ այսօր արդեն մեզ մնում է ոչ թե սպասել ակումբի հաջողություններին, այլ վայելել այդ հաջողությունները։

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ