Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները՝ նկարչական մրցույթի հաղթողներ

am en
Armaviri RhAK eritasardakan akowmbi andamnere, nkarch`akan mrts`owyt`i haght`oghner_32452

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները օրերս մասնակցել են Ուսանողների միջազգային օրվան նվիրված «Մի կտոր կրակ» խորագրով  նկարչական ամենամյա ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր  Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի  կողմից:

Ցուցահանդեսին, որը նաև մրցույթային բնույթ ունի, մասնակում էին Գեղարվեստի ակադեմիայի, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները՝ ներկայացնելով իրենց գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքները:

Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամներ` Նազիկ Եղիազարյանը,  Հայկ Շահինյանը և Գևորգ Արշակյանը: Վերջիններս ցուցադրությանն են ներկայացել տարբեր թեմայի աշխատանքներով՝ էտյուդ, գրաֆիկական աշխատանք, զինվորական թեմայի գեղանկար: Գևորգ Արշակյանը ցուցահանդես-փառատոնի հաղթող է ճանաչվել՝ զբաղեցնելով առաջին տեղը:

 

ՌԱԿ մնացյալ երիտասարդները արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի:  

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ