Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամների այցը քաղաքի հատուկ օժանդակ դպրոց

am ru
Armaviri RhAK eritasardakan akowmbi andamneri ayts`e k`aghak`i hatowk ozhandak dprots`_40919

Բարին կամենալու և գործելու համար մարդուն ոչինչ չի կարող խանգարել, բացի ցանկության բացակայությունից:  Բայց եթե կա ցանկություն, ապա անհնարինը դառնում է հնարավոր։

Հենց մանուկներին օգնելու մեծ ցանկությամբ մենք հունվարի 25–ին հավաքվեցինք Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում. այս անգամ մեզ համախմբել էր Արմավիրի հատուկ օժանդակ դպրոցի սաների առօրյան ժպիտով լցնելու ցանկությունը, որը, ի ուրախություն մեզ,  չմնաց պարզապես որպես ցանկություն։

Կուսակցության գրասենյակից մենք մեկնեցինք դեպի դպրոց, որտեղ սաները և ուսուցիչները մեծ ուրախությամբ դիմավորեցին մեզ։ Ծանոթացանք նրանց առօրյային, շփվեցինք նրանց հետ և նույնիսկ սովորեցինք նրանցից՝  փոքրիկ անակնկալներով դառնալ աշխարհի ամենաերջանիկ մարդը։

Ու այդ ամենից հետո եկավ մեր այցի ամենակարևոր և հաճելի պահը, մենք այցելեցինք այդ դպրոցի առաջին դասարանի սաներին, որոնց դեմքի ժպիտներով անմիջապես լուսավորվեցին մեր հոգիները։ Բոլորս մի քանի ժամով տեղափոխվել էինք մանկություն, խաղում էինք աշակերտների հետ: Այն մթնոլորտը, որը ստեղծվել էր դասարանում, ուղղակի ջերմ անվանելը քիչ է։

Մենք աշակերտներին բաժանեցինք մեր կողմից պատրաստված փոքրիկ նվերները, որոնք գնել էին դեկտեմբերի 26-ին կայացած Ամանորյան բարեգործական տոնավաճառի հասույթից գոյացած գումարներով։

Հետգրություն․ Դժվար է բառերով արտահայտել նրանց ուրախությունը, քանի որ իրենց մանուկ հայացքներին առանց այն էլ ժպիտը մշտական այցելու չէ, իսկ նրանք պետք է ժպտան և պայծառ աչուկներով նայեն ապագային:

Մեր այցից հետո համոզվեցինք, որ իրենց հետ աշխատում են հոգատար մանկավարժներ, որոնք իրապես սեփական երեխաների պես են հետևում սաներին և անհանգստանում նրանց համար. այդ փաստը մեզ համար ամենաուրխալին է։

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ