Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Արմեն Աշոտյանը դժգոհ է կառավարության աշխատանքի որակից

am ru
Armen Ashotyane dzhgoh e karhavarowt`yan ashkhatank`i orakits`_76443

Այսօր անցկացվող ՀՀ ԱԺ ատրահերթ նիստի օրակարգում յոթ հարց կա: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ միջեւ կնքված «Ստեղծարար Եվրոպա» համաձայնագիրն ու Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի հետ կապված փոփոխությունների հարցը չի քննարկվել իրենց գլխադասային հանձնաժողովում:

 

«Այսօր առավոտյան հանձնաժողովում նշանակված նիստում քվորում կար, փոխնախարարները կային, բայց քննարկվող հարցերը չկային: Պարզվում է՝ հրավիրելով արտահերթ նիստ՝ կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել այս երկու նախագծերը ԱԺ եւ այդ երկու հարցերը այս պահի դրությամբ չեն ենթարկվել քննարկման եւ կարծիք չկա», - ասաց Աշոտյանը:

 

Աշոտյանի խոսքով, հանձնաժողովի նիստը կանցկացվի ավելի ուշ, որ հասցնեն քննարկել: Իսկ կառավարությունը լավ կանի ժամանակին եւ որակով կատարի իր գործը եւ նախագծերն ուղարկի խորհրդարան, կարծում է Աշոտյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ