Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Արմեն Սարգսյանը ընդունեց կառավարության հրաժարականը

am en ru
Armen Sargsyane endownets` karhavarowt`yan hrazharakane_53891

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է առաջին հրամանագիրը՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Արմեն Սարգսյանն ավելի վաղ հանդիպել էր վարչապետ Կարեն Կարապետյանին:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարված ԱԺ հատուկ նիստի ընթացքում կայացել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման արարողությունը։ Նորընտիր նախագահն ընթերցել է երդման տեքստը, ապա հանդես էլ եկել ելույթով։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ