Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Արմեն Սարգսյանի այցը ՌԱԿ կենտրոնական գրասենյակ (Տեսանյութ և լուսանկարներ)

am en ru
Armen Sargsyani ayts`e RhAK kentronakan grasenyak (Tesanyowt` ew lowsankarner)_43090

Փետրվարի 11-ին Երեւանում Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների եւ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ:

ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ներկայացնելով Արմեն Սարգսյանին, նշեց, որ վերջինիս թեկնածության առաջադրումը պետության համար այդ կարեւորագույն պաշտոնում ոգեւորող է կուսակցության համար, քանի որ լավ ծանոթ լինելով Արմեն Սարգսյանի գործունեությանը թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում, ակնկալում են նոր քաղաքական մշակույթի ձեւավորում եւ զարգացման նոր իրողություն Հայաստանի համար:

 

Արմեն Սարգսյանը նշեց, որ նախ ուզում է լսել կուսակցության ակնկալիքներն ու մոտեցումներն ինչպես իր առաջադրման, այնպես էլ հայաստանյան ու համահայկական խնդիրների վերաբերյալ, ապա ներկայացնել իր տեսլականըԵկել եմ ձեզ լսելու», ասաց նա՝ հիշելով  անկախության առաջին տարիների իր այցելություններն «Ազգի» խմբագրություն, երբ միտքը զբաղված էր համակարգչային ծրագրերի համար հայկական տառատեսակներ ստեղծելու գաղափարով:

 

ՌԱԿ անդամները, ներկայացնելով իրենց մոտեցումները համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ,  խոսում էին Հայաստանի ներսում օրենքի գերակայության, ներքին մթնոլորտը փոխելու, Սփյուռքի հետ հարաբերությունները նորովի կառուցելու, Սփյուռքի ցանցային կառույցներն արդյունավետ եւ ի նպաստ համահայական խնդիրների լուծման գործածելու անհրաժեշտությունից: Առանձնակի բարձրացվեց գիտության ու կրթութան զարգացմանը նպաստելու, զանգվածային լրատվամիջոցների անկախությանը նպաստելու  նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու անհնարաժեշտությունը:

 

Արմեն Սարգսյանը ներկայացրեց նաեւ բարձրացված հարցերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսլականը:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ