Արոնյանը՝ միանձնյա առաջատար

am
Aronyane, miandznya arhajatar_10759

Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային խաղի մրցաշարի 9 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 18.5 միավորով (արագ շախմատի մրցաշարի արդյունքին գումարած) միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ:

Լեւոն Արոնյանն առաջին օրը տարավ հինգ հաղթանակ՝ վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, կուբացի Լենիեր Դոմինգեսի, աշխարհի 15-րդ չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ: Հայ գրոսմայստերը կրեց մեկ պարտություն՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ պարտիայում, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, չեխ Դավիդ Նավարայի եւ Հիկարու Նակամուրայի հետ խաղաց ոչ ոքի:

Մրցաշարի վերջին 9 տուրերը կանցկացվեն օգոստոսի 18-ին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ